09:36  ,  28 ապրիլի, 2012

Արսեն Վենգեր. Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է

Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է, հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

«Ժամանակակից ֆուտբոլում «Բարսելոնայի» փիլիսոփայությունը մնում է ամենահզորը: Այդ փիլիսոփայությունը կատալոնական ակումբին թույլ տվեց հաղթանակած քայլել ամբողջ աշխարհում:

Ես չէի ցանկանա, որ Գվարդիոլան լքեր ակումբը, բայց ես հարգում եմ նրա որոշումը եւ հասկանում եմ նրան: Հնարավոր չէ մշտապես աշխատել մեկ շնչով: Կողքից սթրեսը չի երեւում: Գվարդիոլան իմ իմացած մարզիչներից մեծագույնն է:

Հուսով եմ` մեկ տարի հետո նա կվերադառնա եւ կշարունակի իր հրաշալի աշխատանքը», - Վենգերի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով