09:20  ,  28 ապրիլի, 2012

Նոր պայմանագիր` Յուպ Հայնկեսի համար

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մտադիր է թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին նոր պայմանագիր առաջարկել: Հայնկեսի պայմանագիրը լրանում է 2013-ին:

Ռումենիգեն հայտարարել է, որ եթե Հայնկեսը ցանկություն հայտնի մնալ ակումբում, ապա ղեկավարությունը ուրախությամբ կհամաձայնի երկարաձգել պայմանագիրը նրա հետ, հաղորդում է France Football-ը:

Հայնկեսի գլխավորությանմբ «Բավարիան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եւ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով