02:12  ,  28 ապրիլի, 2012

Սերխիո Կանալեսը կբացակայի եւս վեց ամիս

Եվրոպայի լիգայի կիսաեզրափկիչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ «Վալենսիայի» կիսապաշտպան Սերխիո Կանալեսը վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը:

Ապրիլի 27-ին բուժզննում անցնելուց հետո հայտնի է դարձել, որ ապաքինման համար իսպանացուց կպահանջվի 6 ամիս: 21-ամյա ֆուտբոլիստի մոտ կրկնվել է ծնկի վնասվածքը:

Կանալեսը նմանատիպ վնասվածք էր ստացել նախորդ տարվա հոկտեմբերին եւ միայն վերջերս էր վերադարձել խաղադաշտ:

Սերխիո Կանալեսը վարձավճարով է հանդես գալիս «Վալենսիայում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում