01:32  ,  28 ապրիլի, 2012

«Մարսելը» շարունակում է անհաջողությունների շարքը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում «Մարսելը» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Լորյենին»:

Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց «Լորյենի» ֆրանսիացի կիսապաշտպան Արնոլդ Մվուեմբան: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ֆրանսիացի հարձակվող Կեւին Մոնե Պակեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը: Հանդիպման ավարտից 12 րոպե առաջ Ֆրանսիայի հավաքականի եւ «Մարսելի» կիսապաշտպան Մաթյե Վալբուենան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

«Մարսելը» միավորներ է կորցնում 13-րդ խաղում անընդմեջ: Դիդյե Դեշամի թիմը 41 միավորով 10-րդ տեղում է: «Լորյանը» 38 միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջտնություն. 34-րդ տուր

«Լորյեն» - «Մարսել»՝ 2:1

Մվուեմբա, 41 (11մ.), Մոնե Պակե, 53 – Վալբուենա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում