01:00  ,  28 ապրիլի, 2012

Մխիթարյան. Արժանիորեն դուրս եկանք եզրափակիչ

Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լուցկի «Վոլինին» նկատմամբ տարած հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:

«Մրցակիցը շատ լուրջ էր տրամադրվել այս հանդիպմանը, քանի որ թիմերին ընդամենը մեկ խաղ էր բաժանում եզրափակիչից: Սակայն մենք հենց այնպես չէինք եկել Լուցկ: Արեցինք ամեն բան հաղթանակի հասնելու համար: 4:2 հաշվի ժամանակ դաշտի տերերը եւս մեկ գոլ խփեցին եւ հանդիպման վեջնամասն անցավ շատ լարված պայքարում: Փառք Աստծո, հաղթեցինք եւ արժանիորեն դուրս եկանք եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Շախտյորը» հյուրընկալվելիս հաղթեց 4:3 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ եւ վաստակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Լուիս Ադրիանոն:

Եզրփակիչում Միրչա Լուչեսկու թիմի մրցակիցը կլինի «Մետալուրգ» (Դոնեցկ) – «Կարպատներ» (Լվով) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով