12:13  ,  17 դեկտեմբերի, 2013

Սերխիո Բատիստան չի գլխավորի Հայաստանի հավաքականը

Արգենտինայի հավաքականի եւ չինական «Շանհայ Շենհուայի» նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Բատիստան չի գլխավորի Հայաստանի հավաքականը։

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել 51-ամյա մասնագետի հետ, սակայն Բատիստան մերժել է այդ առաջարկը։ Բանն այն է, որ արգենտինացի մասնագետի 21-ամյա տղան ավտովթարի է ենթարկվել, ինչից հետո ողնաշարի լուրջ խնդիրներ ունի։ Բատիստան որոշել է մնալ իր որդու կողքին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին համարվում է Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով