00:50  ,  15 դեկտեմբերի, 2013

Նեյմարի դուբլը հաղթանակ պարգեւեց «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» Կատալոնայում 2:1 հաշվով առավելության հասավ այս տարի Պրիմերա վերադարձած «Վիլյառեալի» նկատմամբ:

Խաղի սկզբնամասում կատալոնացիները չէին կարողանում իրական գոլային պահեր ստեղծել հյուրերի դարպասի մոտ, սակայն 30-րդ րոպեին «Վիլյառեալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց բրազիլացի Նեյմարը:

Առաջին խաղակեսում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից 3 րոպե անց արգենտինացի պաշտպան Մատեո Մուսակիոն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում խփեց «Վիլյառեալի» պատասխան գնդակը: 68-րդ րոպեին Նեյմարը դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով դաշտի տերերին:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը» կատալոնացիներին զիջում է 5 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր 

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:1

Նեյմար, 30 (11մ.), 68 – Մատեո Մուսակիո, 48

«Ռայո Վալեկանո» - «Գրանադա»՝ 0:2

Ֆրան Ռիկո, 35, Իվան Ռիկի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում