15:07  ,  27 ապրիլի, 2012

Սերժ Սարգսյանը ներկա կլինի գավաթի խաղարկության եզրափակիչին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Շիրակ» (Գյումրի) – «Իմպուլս» (Դիլիջան) հանդիպմանը։ Գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին Գյումրիի քաղաքային ստադիոնում։ Այդ խաղն առաջինը կլինի Գյումրիի վերակառուցված ստադիոնում։  

Ապրիլի 29-ին Սերժ Սարգսյանը Գյումրի կմեկնի Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շրջանակում։ Այդ օր ՀՀ նախագահը կունենա մի շարք հանդիպումներ, իսկ ժամը 16:30-ից ներկա կլինի գավաթի խաղարկության եզրափակիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում