12:51  ,  11 դեկտեմբերի, 2013

Միրոշնիչենկո. «Ակտոբեն» հետաքրքրված չէ Մարկոս Պիզելիի եւ Սերժ Դեբլեի ծառայություններով

Ղազախական «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Անդրեյ Միրոշնիչենկոն հերքել է տեղեկությունները, թե ղազախական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիին, ինչպես նաեւ Գյումրիի «Շիրակի» հարձակվող Սերժ Դեբլեին։

«Մամուլը շատ է գրում, որ մեր թիմը կհամալրեն Դեբլեն, Լեւինը եւ Պիզելին, սակայն ասեմ, որ դա սխալ տեղեկություն է, որը չի համապատասխանում իրականությանը։ «Ակտոբեն» հետաքրքրվում է այլ ֆուտբոլիստների ծառայություններով»,- Միրոշնիչենկոյի խոսքը մեջբերում է Sports.kz-ն։

Հիշեցնենք, որ «Ակտոբեի» կազմում է խաղում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով