23:08  ,  26 ապրիլի, 2012

Չավին չի խաղա

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին վնասել է ձախ սրունքի մկանը: Նա չի մարզվի երկու շաբաթ եւ բաց կթողնի «Ռայո Վալյեկանոյի», «Մալագայի» եւ «Էսպանյոլի» հետ հանդիպումները:

Մինչեւ Եվրո-2012-ը միակ հանդիպումը, որ կկարողանա անցկացնել Չավին կարող է լինել մայիսի 25-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, հաղորդում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում