22:27  ,  26 ապրիլի, 2012

Եթե «Չելսին» հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` գավաթը կբարձրացնի Ջոն Թերին

Անգլիական «Չելսիի» ավագ Ջոն Թերին կարող է բարձրացնել Չեմպիոնների լիգայի գավաթը եւ մասնակցել մեդալների հանձնման արարողությանը, եթե լոնդոնցիները եզրափակիչում հաղթեն Մյունխենի «Բավարիային»: Նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը, հաղորդում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Թերին կարմիր քարտի է արժանացել կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում, այդ իսկ պատճառով չի կարող մասնակցել եզրափակիչ հանդիպմանը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով