21:44  ,  26 ապրիլի, 2012

Գվարդիոլան որոշեց լքել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» 41-ամյա մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որոշեց լքել կատալոնական ակումբը: Իր որոշման մասին Պեպը արդեն հայտնել է թիմի ղեկավարությանը:

«Ես ինձ լավ եմ զգում «Բարսելոնայում», բայց կարծում եմ իմ ժամանակն այստեղ ավարտվեց»,- «Rai Sports» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2012թ. հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով