21:27  ,  26 ապրիլի, 2012

ՈւԵՖԱ. Ոչ մի ընդառաջում եզրափակիչի մասնակիցներին

ՈւԵՖԱ-ն մտադիր չէ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ չեղյալ համարել  «Չելսիի» խաղացողներ Բրանիսլավ Իվանովիչի, Ռաուլ Մեյրելեշի, Ռամիրեսի եւ «Բավարիայի» խաղացողներ Հոլգեր Բադշտուբերի, Լուիս Գուստավոյի եւ Դավիդ Ալաբայի որակազրկումը։
Այս ֆուտբոլիստների որակազրկումը չեղյալ համարելու խնդրանքով ՈւԵՖԱ-ին դիմել էր Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի կանոնները սահմանվում են մրցաշարի մեկնարկից առաջ եւ ընթացքում չեն փոխվում։ Եզրափակիչից առաջ կանոնադրությունը խախտելու պատճառ չկա։

Հիշեցնենք, որ 2010թ. աշխարհի առաջնությունից առաջ ՖԻՖԱ-ն որոշեց, որ քառորդ եզրափակիչից հետո դեղին քարտերը չեղյալ են համարվելու, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան մասնակցել վճռական հանդիպմանը։

Նույն համակարգը կգործի նաեւ Եվրո-2012-ի ժամանակ, սակայն Չեմպիոնների լիգայում առայժմ նորամուծությունը չի արվում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով