20:24  ,  26 ապրիլի, 2012

Ֆրենկ Լեմպարդ. Աբրամովիչ, թող Դի Մատեոն մնա

Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Ռոման Աբրամովիչին կոչ է արել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում թողնել Ռոբերտո Դի Մատեոյին։

«Չելսիի» հաջող ելույթներից հետո թիմի մի քանի ֆուտբոլիստներ ցանկություն են հայտնել հաջորդ մրցաշրջանում եւս թիմի ղեկին տեսնել իտալացի մասնագետին:

«Դի Մատեոն օգնեց մեզ հավատալ մեր ուժերին: Մենք նվաճեցինք Չեմպիոնների լիգայի եւ Անգլիայի գավաթի եզրափակիչների ուղեգրեր: Տասը հանդիպումներում մենք ունեցանք միայն մեկ պարտություն: Այն, որ Դի Մատեոն չունի բավականաչափ փորձ՝ ոչինչ չի նշանակում: Նա արժանի է լինել մեր թիմում նաեւ հաջորդ տարի»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով