17:41  ,  26 ապրիլի, 2012

Ալան Պարդյուն չի ցանկանում, որ «Չելսին» հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտարարել է, որ չի ցանկանում Լոնդոնի «Չելսիին» տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթակրի դերում։

«Դա մեզ համար իսկական նոկաուտ կլինի։ Մենք չենք ցանկանում, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթի «Բավարիային»։ Շատ ցավալի կլինի, եթե չորրորդ տեղ գրավենք, սակայն չմասնակցենք Չեմպիոնների լիգային»,- Ալան Պարդյուի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային կմասնակցեն չորս անգլիական ակումբներ։ Եթե «Չելսին» եզրափակիչում հաղթի «Բավարիային», անկախ Պրեմյել լիգայում զբաղեցրած տեղից ավտոմատ կերպով հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն կստանա։ Այդ դեպքում Պրեմյեր լիգայից Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճեն առաջին երեք թիմերը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով