15:55  ,  26 ապրիլի, 2012

Մոուրինյո. Ես պետք եմ «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստվում է մնալ Արքայական ակումբում եւ թիմի հետ նոր տիտղոսներ նվաճել։

«Զգում եմ, որ թիմը դեռ առաջադիմելու տեղ ունի։ Ակումբները պետք է հարմարվեն փոփոխություններին։ 80-ականների ֆանտաստիկ մեքենան նույնը չէ 90-ականներին։

Եթե «Ռեալը» կարծում է, որ ես պետք եմ ակումբին, իսկ դա հենց այդպես է, եւ եթե թիմի ֆուտբոլիստները ցանկանում են աշխատել ինձ հետ, այդ դեպքում ես չեմ հեռանա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում