14:58  ,  26 ապրիլի, 2012

Ֆերդինանդը չներեց Թերիին

Անգլիական «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդը որոշել է «Չելսիի» հետ հանդիպումից առաջ չսեղմել մրցակից թիմի ավագ Ջոն Թերիի ձեռքը, հաղորդում է Daily Telegraph-ը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին կայացած «Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Չելսի» (1։0) հանդիպման ժամանակ Թերին ռասիստական արտահայտություններ էր արել Անտոն Ֆերդինանդի հասցերին։

Ջոն Թերիի գործով դատական նիստը կկայանա հուլիսի 9-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում