15:00  ,  26 ապրիլի, 2012

Չարլի Ադամը չի մասնակցի Անգլիայի Գավաթի եզրափակիչին

Անգլիական «Լիվերպուլի» եւ Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Չարլի Ադամը խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում։ Այդ մասին հայտարարել է լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը։

Շոտլանդացին ծնկի վնասվածք էր ստացել «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ խաղում։ Բուժզննում անցնելուց հետո պարզ է դարձել, որ կիսապաշտպանը չի կարող օգնել «Լիվերպուլին» Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Չելսիի» հետ խաղում։

Goal.com-ը հաղորդում է, որ ռիսկի տակ է նաեւ Ադամի մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում