14:15  ,  26 ապրիլի, 2012

«Լացիոն» 18 միլիոն կվճարի Կեյսուկե Հոնդայի համար

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու Հռոմի «Լացիոն» փոխհամաձայնության են եկել Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի տրանսֆերի հարցում, գրում է Sports.ru-ն։

Ճապոնական Sports Nippon-ի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար իտալական ակումբը կվճարի 18 միլիոն եվրո։

Հոնդան 2009-ին հոլանդական «Վենլոյից» է տեղափոխվել ԲԿՄԱ։

«Լացիոն» ճապոնացի կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն կողմերը չկարողացան փոխհամաձայնության գալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով