13:12  ,  26 ապրիլի, 2012

Ռոբեն. Ի՞նչ կասեք հիմա, պարոն Բեկենբաուեր

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։

«Ես եւ Կասիլյասը ճանաչում ենք միմյանց։ Մենք երկու տարի խաղացել ենք նույն ակումբում։ Այս դեպքում երկրորդ 11 մետրանոցն իրացնելը շատ բարդ կլիներ, ուստի ես որոշեցի չմասնակցել հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին»,- Ռոբենի խոսքը մեջբերում է NOS-ը։

Վերջերս «Բավարիայի» լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել էր Ռոբենին Դորտմունդի «Բորուսիայի» հետ մրցավեճում 11 մետրանոցից վրիպելու համար։ Հոլանդացին հիշել է Բեկենբաուերի խոսքերը։

«Շատ կցանկանայի լսել, թե ինչ է հիմա ասում Բեկենբաուերը։ Դեռ չեմ զրուցել նրա հետ եւ կարծում եմ, որ դրա կարիքը չկա։

Սա իմ առաջին մենամարդը չէր Կասիլյասի հետ։ Իմ հարվածը շատ ուժեղ ու դիպուկ ստացվեց։ Իկերը չէր կարող փրկել իր թիմին»,- նշել է Ռոբենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում