13:14  ,  26 ապրիլի, 2012

Ալեգրին հավատում է, որ «Յուվենտուսը» սայթաքելու է

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահ է, որ իր թիմը դեռ հնարավորություն կունենա շրջանցել մրցաշարային աղյուսակը գլխավորող Թուրինի «Յուվենտուսին»։

«Դեռեւս կան հնարավորություններ, եւ մենք կպայքարեն մինչեւ վերջին վայրկյանը։ Եթե «Յուվենտուսը» հավաքի 86 միավոր, ուրեմն թուրինցիներն արժանի են չեմպիոնի կոչմանը։ Սպասենք եւ կտեսնենք։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ կարող է փոխվել վերջին տուրերում»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Football Italia-ն։

Առաջնության ավարտից չորս տուր առաջ Ալեգրիի թիմը երեք միավոր զիջում է «Յուվենտուսին»։ Նախավերջին տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով