12:42  ,  26 ապրիլի, 2012

Պեպե. Մի մոռացեք, որ շաբաթ օրը խաղացել ենք «Նոու Կամպում»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բավարիայի» հետ պատասխան խաղից հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն կիսվել է տպավորություններով։

«Շատ ցավալի է պարտվել նման կերպ։ Մենք արենցին հնարավոր ամեն բան, սակայն 11 մետրանոցների ժամանակ հաջողությունը «Բավարիայի» կողմն էր։ Մենք տուն ենք գնում վատ տրամադրությամբ։ Կարծում եմ՝ արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն։

Մի մոռացեք, որ շաբաթ օրը մենք խաղացել ենք «Նոու Կամպում» «Բարսելոնայի» դեմ։ Պետք է աշխատանքը ճիշտ գնահատել։ Մենք երիտասարդ թիմ ունենք։ «Ռեալում» շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, որոնք դեռ շատ տիտղոսներ կնվաճեն։ Հաջորդ մրցաշրջանում եւս կպայքարենք Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Հուսով եմ, որ հաջորդ անգամ հաջողությունը մեր կողմը կլինի»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում