12:27  ,  26 ապրիլի, 2012

Ռամոս. Չեմ դադարի 11 մետրանոցներ իրացնել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիայից» հետխաղյա 11 մետրանոցներով կրած պարտությունը։

«Շնորհակալ եմ երկրպագուներից աջակցության համար։ Հիանալի հանդիպում ստացվեց։ Երկու թիմերն էլ արժանի էին եզրափակիչ դուրս գալուն։ «Բավարիան» շատ ուժեղ մրցակից է։ Ես հպարտանում եմ իմ թիմով։ Վստահ էի, որ անվրեպ կիրացնեի հետխաղյա 11 մետրանոցը։ Հաջորդ անգամ եւս 11 մետրանոց կիրացնեմ»,- Ռամոսի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ «Ռեալից» վրիպեցին Ռոնալդուն, Կական եւ Սերխիո Ռամոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում