11:39  ,  26 ապրիլի, 2012

Ֆաբիո Կապելոն ցանկանում է աշխատել խաղադաշտում

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոստովանել է, որ կցանկանար աշխատել անգլիական Պրեմյեր լիգայի թիմի հետ, հաղորդում է dailymail.co.uk-ը:

«Ես ցանկանում են եւս երկու տարի աշխատել: Ես սիրում եմ Լոնդոնը, այդ պատճառով կնախընտրեի անգլիական Պրեմյեր լիգան: Իտալիա կմեկնեմ, եթե միայն նախագիծն ինձ հետաքրքիր լինի:

Տնօրենի աշխատանք ինձ չի հետաքրքրում: Չորս տարի Անգլիայի հավաքականում ես կառավարիչի դեր եմ կատարել: Ցանկանում են աշխատել խաղադաշտում», - ասել է 65-ամյա Կապելոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով