11:33  ,  26 ապրիլի, 2012

Գվարդիոլայի մարզչական ապագան կհստակեցվի ապրիլի 26-ին

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հանդիպել է ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ: Քննարկվել է հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի հետ կապված հարցեր, հաղորդում է իսպանական մամուլը:

Ապրիլի 26-ին Ռոսելն ու Սիբուսարետան հանդիպում կունենան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ` նրա մասնագիտական ապագան քննարկելու նպատակով: «Չելսիի» հետ հանդիպումից հետո Գվարդիոլան հայտարարեց, որ եկել է կողմնորոշվելու ժամանակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով