11:10  ,  26 ապրիլի, 2012

Իսլամը դեմ է կանանց սպորտին` կուսությունը չվտանգելու համար

Սաուդյան Արաբիայում դպրոցական աղջիկները համարձակվել են բասկետբոլ խաղալ: Հաշվի առնելով իսլամի ուժն այս թագավորությունում` աղջիկների արածը կարելի է հերոսություն համարել` հղում անելով Reuters-ին, գրում է Gazeta.ru-ն:

Իսլամի քարոզիչները հանդես են գալիս սպորտում կանանց մասնակցության դեմ: Նրանց կարծիքով մարզական պայքարի մեջ կանայք կարող են զրկվել կուսությունից: Սաուդյան Արաբիայի արեւելյան տարածքներից մեկի դպրոցը դարձել է առաջին պետական հաստատությունը, որտեղ բացահայտ խրախուսվել է կանանց սպորտը:

Նշենք, որ թագավորությունում կանանց առանց ամուսնու թույլտվության արգելված է աշխատել, բացել բանկային հաշիվ, վարել ավտոմեքենա: Այժմ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլան հանդես է գալիս կանանց կրթության եւ զբաղվածության ընդլայնման օգտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում