10:04  ,  26 ապրիլի, 2012

Հիդինկ. Չինաստանում երկու անգամ շատ գումար էին առաջարկում

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հայտարարել է, որ եթե նպատակը շատ գումար ստանալը լիներ, ապա կմեկներ ոչ թե Ռուսաստան, այլ` Չինաստան:

«Հոլանդիայում ինձ հարցնում են միայն գումարի մասին: Իրականում, ես հաջող կարիերա եմ ունեցել մարզական տեսանկյունից: Բայց նաեւ լավ պայմանագրեր եմ ունեցել: Վստահեցնում եմ ձեզ` եթե ինձ միայն փողը հետաքրքրեր, ապա ես Ռուսաստան չէի գա: Չինաստանից ինձ կրկնակի բարձր վարձատրությամբ առաջարկ էին անում: Բայց այնտեղ ես կզբաղվեի ոչ այնքան հետաքրքիր նախագծերով», - Հիդինկի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հոլանդացի մասնագետը նաեւ ավելացրել է, որ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիրը կարող է ամեն վայրկյան խզվել:

 «Անժին» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ Եվրոպայի լիգայի գոտուց հետ է 2 միավոր, Չեմպիոնների լիգայի գոտուց` 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում