09:46  ,  26 ապրիլի, 2012

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները պահանջում են Հարի Ռեդնապի պաշտոնանկությունը

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դիմել են ակումբի ղեկավարությանը` պահանջելով հեռացնել Հարի Ռեդնապին, որը խաղացողների կարծիքով, կենտրոնացած է միայն Անգլիայի հավաքականում հնարավոր աշխատանքի վրա հաղորդում է Goal.com-ը:

Վերջին 11 հանդիպումներում թիմը տարել է ընդամենը երկու հաղթանակ եւ 3-րդ նահանջել է 5-րդ տեղ` վտանգելով հաջորդ մրցաշրջանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայում: Թիմի խաղացողները դժգոհություն են արտահայտել` առաջնության հանդիպումներին Ռեդնապի պատրաստվելուց:

«Խաղացողները զգում են, որ հանդիպումներին մոտենում են ոչ բավարար պատրաստված: Օրինակ` ամբողջ շաբաթ նրանք մարզվում են 4-5-1 սխեմայով, իսկ խաղադաշտ են դուրս գալիս 4-4-2 դասավորությամբ կամ հակառակը», - հայտնել է Goal.com-ի աղբյուրը:

65-ամյա մասնագետի դեմ են դուրս եկել թիմի առաջատարները: Լուրեր են տարածվել Ռեդապի եւ Էմանուել Ադեբայորի լարված հարաբերությունների մասին: Նշվուվ է, որ ակումբի ղեկավարությունն այլեւս չի քննարկում Ռեդնապի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը` հետ կանչելով 16 միլիոն ֆունտ ստերլինգի 4 տարվա առաջարկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում