02:23  ,  26 ապրիլի, 2012

Իկեր Կասիլյաս. Հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ են

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիային» պարտվելու կապակցությամբ հիասթափություն է արտահայտել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը` միաժամանակ արժանին մատուցելով մրցակցին:

«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք, փայլուն սկսեցինք, սակայն հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հաջողությունը մեր կողմը չէր: Մենք ունենք այն, ինչ ունենք:

«Բավարիան» հրաշալի էր խաղում: Մենք պետք է հաջողություն մաղթենք նրանց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, բայց պետք է հասկանալ, որ հետխաղյա 11 մետրանոցները վիճակախաղ են», - Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կասիլյասն ու Մանուել Նոյերը երկուական հարված հետ մղեցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով