00:45  ,  26 ապրիլի, 2012

«Ռեալ» - «Բավարիա»` 2:1 (երկու հանդիպում` 3:3). ընթանում է լրացուցիչ ժամանակը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` «Ռեալ» - «Բավարիա» պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով: Երկու հանդիպման արդյունքում, հաշիվը հավասար է` 3:3: Ընթանում է լրացուցիչ ժամանակը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» մեկնարկային 14 րոպեում երկու անգամ գրավեց մյունխենցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն: Նա հաշիվը բացեց 11 մետրանոցից:

«Բավարիան» հետապնդողի դերում տիրեց նախաձեռնությանը եւ 27-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոցի իրավունք: Արյեն Ռոբենը չվրիպեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով