15:55  ,  25 ապրիլի, 2012

Մեսին կմասնակցի Մեքսիկայի աստղերի հավաքականի հետ հանդիպմանը

Մայիսի 16-ին Մեքսիկայում տեղի կունենա ընկերական հանդիպում, որում կհանդիպեն մեքսիկական ֆուտբոլի աստղերն ու Հարավային Ամերիկայի աստղերի հավաքականը։

Աստղերի հանդիպմանը կմասնակցեն Լիոնել Մեսին, Խավիեր Մասկերանոն, Արիել Օրտեգան, Գաբրիել Միլիտոն, Մարիո Յեպեսը, Դանի Ալվեշը եւ այլոք։

Հարավամերիկյան թիմի գլխավոր մարզիչն է բրազիլացի Դունգան։ Մեքսիկացիների հավաքականը կգլխավորի «Տիգրես» ակումբի գլխավոր մարզիչ Ռիկարդո Ֆերետին, հաղորդում է La Jornada-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով