23:07  ,  15 նոյեմբերի, 2013

3 նորեկներ՝ Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա չիլիացիների դեմ ընկերական խաղում:

Անգլիա. Ֆրեյզեր Ֆոստեր, Գլեն Ջոնսոն, Գերի Կեհիլ, Ֆիլ Ջոնս, Լեյթոն Բեյնս, Ֆրենկ Լեմպարդ, Ջեկ Ուիլշիր, Ջեյմս Միլներ, Ադամ Լալանա, Ջեյ Ռոդրիգես, Ուեյն Ռունի, փոխանցում է Sky Sports-ը:

Շոտլանդական «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոստերը եւ անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպաններ Ադամ Լալանան ու Ջեյ Ռոդրիգեսը նորամուտը կնշեն Անգլիայի հավաքականում:

Անգլիա – Չիլի խաղը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում