14:16  ,  20 փետրվարի, 2012

«Մարսելը» սպասում է Դել Պիերոյին

Ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյին, հաղորդում է Football Italia-ն։

Այս մրցաշրջանում Դել Պիերոն գրեթե չի հայտնվում «Յուվենտուսի» հիմնական կազմում, այդ իսկ պատճառով կարող է հեռանալ թուրինյան ակումբից։

«Ես հարգում եմ Դել Պիերոյի նվաճումները։ Ալեսանդրոն իսկական չեմպիոն է եւ ես բախտ եմ ունեցել խաղադաշտ դուրս գալ նրա հետ, իսկ հետագայում նաեւ մարզել նրան։ Եթե Ալեքսը որոշի տեղափոխվել «Մարսել», ես գրկաբաց կդիմավորեմ նրան»,- նշել է Դեշամը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում