10:22  ,  23 ապրիլի, 2012

Ֆերգյուսոն. Մենք բաց ենք թողնում մեր չեմպիոնական տիտղոսը

Անգլիայի չեմպիոնը հատնի կդառնա մանչեսթերյան դերբիում, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

«Մենք բաց ենք թողնում չեմպիոնական տիտղոսը «Էվերտոնի» հետ խաղում մեր պաշտպանության ահավոր խաղի պատճառով: «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպումն ամեն ինչ կվճռի: Մենք երեք միավորի առավելություն ունենք, բայց դա ոչինչ չի նշանակում:

Այս պահին «Յունայթեդի» ցուցադրած խաղով մենք չենք կարողանա հաղթել «Սիթիին»: Բայց մենք պետք է հաղթենք, այլապես խայտառակ ավարտ կստացվի», - Ֆերգյուսոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետ` 4:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում