13:20  ,  20 փետրվարի, 2012

Ֆեդերերը՝ ATP մրցաշարի հաղթող

Ռոտերդամում ավարտված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) ABN AMRO World Tennis Tournament-ի եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկու սեթերի արդյունքում առավելության հասավ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ՝ 6։1 6։4։

Ֆեդերերն այս մրցաշրջանում նվաճեց իր առաջին տիտղոսը, որը 71-րդն էր շվեյցարացու կարիերայում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում