16:57  ,  23 հոկտեմբերի, 2013

Ադրբեջանը՝ շախմատի Հայաստանի հավաքականի մրցակից

Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 10-րդ մասնակիցը դարձավ Ադրբեջանի հավաքականը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ աշխարհի առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:

Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում:

Անթալիայում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստան, Եգիպտոսի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի հավաքականը կպաշտպանի 2011-ին Չինաստանում նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում