13:24  ,  23 հոկտեմբերի, 2013

ՀՖՖ-ն հերքում է Ռաֆայել Նազարյանի նշանակման լուրը (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է լուրերը, թե Երեւանի «Փյունիկը» գլխավորող Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

ՀՖՖ-ում պարզաբանում են, որ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված ապատեղեկատվությունը սխալ թարգմանության հետեւանք է: ՀՖՖ-ն նշում է, որ սխալ գրառումը շատ արագ հեռացվել է, սակայն լուրը մինչեւ հիմա ՈւԵՖԱ-ի կայքի ֆրանսիական տարբերակում է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է դարձել Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով