22:17  ,  22 հոկտեմբերի, 2013

Մեսին ԱՄՆ-ի 10 ամենասիրված մարզիկների ցուցակում ընդգրկված առաջին ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ESPN-ի անցկացրած հարցման արդյունքում ընդգրկվել է ԱՄՆ-ի 10 ամենասիրված մարզիկների ցուցակում: 26-ամյա արգենտինացին զբաղեցրել է 7-րդ տեղը:

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 21-րդն է, իսկ ֆուտբոլային կարիերան ավարտած Դեւիդ Բեքհեմը 47-րդ տեղում է: Լավագույն եռյակում հայտնվել են ամերիկացի բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը եւ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ Պեյտոն Մենինգը:

Լիոնել Մեսին առաջին ֆուտբոլիստն է, ով հայտնվում է ԱՄՆ-ի 10 ամենասիրված մարզիկների ցուցակում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում