21:19  ,  21 հոկտեմբերի, 2013

Դավիթ Մանոյան. Չեմ պատկերացնում, թե ով կարող է փոխարինել Վարդան Մինասյանին

Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Վարդան Մինասյանի հայտարարությունն այն մասին, որ չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ։

«Շատ լավ մթնոլորտ էր ստեղծել Վարդան Մինասյանը հավաքականում։ Նա հաղթողի հոգեբանություն է մտցրել բոլորիս մեջ։ Նրանից մենք շատ բան ենք սովորել թե «Փյունիկում», թե հավաքականում, եւ դրա համար անչափ շնորհակալ ենք նրանից։ Չեմ պատկերացնում, թե ով կարող է հիմա փոխարինել Վարդան Մինասյանին հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում»,- ասել է Հայաստանի հավաքականի խաղացողը։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը պայմանագիրը Հայաստանի հավաքականի հետ ավարտվում է հոկտեմբերի 31-ին։ Մարզիչը ցանկանում է կարիերան շարունակել արտասահմանում։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով