17:38  ,  21 հոկտեմբերի, 2013

Արթուր Սարկիսովն աչքի ընկավ արագությամբ եւ համառությամբ

Ռուսական «Սպորտ-Էքսպերսն» առանձնացրել է Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովի խաղը Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության «Թերեկ» - «Ուրալ» խաղում։

«Հյուրերի կազմում առանձնանում էր Սարկիսովը՝ ոչ միայն արագությամբ, այլ նաեւ համառությամբ։ Գրոզնիում ծնված Սարկիսովը հայրենի քաղաքում այնքան չարչարեց մրցակցի պաշտպաններին, որ այն ի վերջո սխալվեց։ Նրա եւ թիմակիցների գործողությունների շնորհիվ «Ուրալը» ստացավ 11 մետրանոցի իրավունք։ Հարվածը դիպուկ կատարեց Ասեւեդոն»։

Հիշեցնենք, որ «Թերեկ» - «Ուրալ» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։ Սարկիսովն անցկացրել ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում