00:27  ,  17 հոկտեմբերի, 2013

Զորայր Մեքինյանը՝ տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան Զորայր Մեքինյանին ճանաչվել է 2013 թ. ֆեդերացիայի լավագույն մարզիչ: Մեքինյանին պատվոգիրը հանձնել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մկրտչյանը:

Ընթացիկ տարվա  սեպտեմբերին  Զ. Մեքինյանի սաները հաջող ելույթներ ունեցան Պորտուգալիայում կայացած  մինչեւ 17 տարեկանների թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում` նվաճելով արծաթե ու բրոնզե մեդալներ:

Գնահատելով մարզչի աշխատանքը եւ պատանի մարզիկների ձեռքբերները ` Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ,  ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը  թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականի մարզիչ Զորայր Մեքինյանին պարգեւատրել է «ԵԿՄ-20»  մեդալով, հաղորդում են Սպորտի նախարարության լրատվության բաժնից:

Մանվել Գրիգորյանը պարգեւատրել է նաեւ թաեքվոնդոյի  2013թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանին, նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովին եւ ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում