11:12  ,  21 ապրիլի, 2012

Գվարդիոլա. Չեմպիոնական տիտղոսը «Ռեալի» ձեռքերում է

Կարծում եմ, երկու թիմերի շանսերն էլ հավասար են, ապրիլի 21-ին «ԿամպՆոու» ստադիոնում  կայանալիք իսպանական Սուպերկլասիկոյից առաջ հայտարարել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Ես կարծում եմ, որ երկու ակումբների շանսերն էլ հավասար են: Ես համաձայն չեմ, թե «Բարսելոնան» առավելություն ունի, եթե խաղում է տանը:

«Ռեալը» խաղում է չեմպիոնական տիտղոսի համար: Ես կարծում եմ, որ նրանք կգերիշխեն այս խաղում: Նրանք կգան «Կամպ Նոու», որպեսզի հաղթեն: Այս խաղում կվճռվի չեմպիոնի խդիրը: Ես մինչեւ հիմա կարծում եմ, որ այս մրցաշրջանում չեմպիոն կդառնան մադրիդցիները:

Մեր խնդիրն է նրանց հարձակման գծին թույլ չտալ վտանգավոր պահեր ստեղծել մեր դարպասի մոտ», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում