11:37  ,  20 փետրվարի, 2012

Անգլիայի գավաթ. «Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 6։1

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը (Առաջին դիվիզիոն) ներկայացնող «Բրայթոնին» եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հետաքրքիր է, որ «Լիվերպուլի» վեց գոլերից երեքը հենց «Բրայթոնի» ֆուտբոլիստներն ուղարկեցին սեփական դարպասը։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Լուիս Սուարեսը, Էնդի Քերոլն ու Մարտին Շկրտելը։

«Տոտենհեմը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Առաջին լիգայում հանդես եկող «Ստիվենիջին»՝ 0։0։ Այս զույգի հաղթողը կորոշվի երկրորդ խաղում, որը կկայանա Լոնդոնի «Ուայթ Հարտ Լեյն» ստադիոնում։

Անգլիայի գավաթ. 1/8 եզրափակիչ

«Կրոուլի» - «Ստոք Սիթի»՝ 0։2
Ուոլտերս, 43 (11մ.), Կրաուչ, 53

«Ստիվենիջ» - «Տոտենհեմ»՝ 0։0

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 6։1
Շկրտել, 5, Բրիդկատ, 44, 71 (ինքնագոլ), Քերոլ, 57, Դանկ, 75 (ինքնագոլ), Սուարես, 84  - Լա Լուա, 17


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում