21:10  ,  7 հոկտեմբերի, 2013

Արտակ Դաշյան. Բուլղարիան թիմային խաղ է ցուցադրում

Հայաստանի ազգային հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը նշել է բուլղարացիների թիմային խաղը: Հիշեցնենք, որ Սոֆիայում Հայաստանը պարտվել է 0:1 հաշվով:

«Բուլղարիան շատ լավ թիմ է: Ես ոչ ոքի չէի առանձնացի: Նրանք թիմային խաղ են խաղում: Շատ ուրախ եմ, որ ինձ կրկին հրավիրել են հավաքական: Իմ նպատակն է, ցույց տալ մարզիչներին, որ նրանք չեն սխալվել իմ հարցում:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը կընդունի բուլղարացիներին, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին, որն արդեն ապահովել է առաջին տեղն ու ուղեգիրը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով