16:15  ,  7 հոկտեմբերի, 2013

Կառլեն Մկրտչյանը մրսածություն ունի

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը բաց էր թողել Մախաչկալայի «Անժիի» վերջին  երկու հանդիպումները: Ֆուտբոլիստն անգամ հայտավորված չէր պահեստայինների նստարանին:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստի գործակալ Վալերի Հովհաննիսյանն ասաց, որ բացակայության պատճառը մրսածությունն է: Մկրտչյանն իրեն լավ չի զգացել եւ չի կարողացել մասնակցել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Կազանի «Ռուբինի» հետ խաղերին: Ամենայն հավանակությամբ, Կառլեն Մկրտչյանը կմասնակցի հոկտեմբերի 7-ի Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան – Բուլղարիա խաղը բաց կթողնի հավաքականի մյուս հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով