00:10  ,  7 հոկտեմբերի, 2013

Նիկիտա Սիմոնյան. Ինչո՞ւ են «Արարատի» պատվին հուշարձան տեղադրել Ագարակում, այլ ոչ Երեւանում

«Արարատի» հաղթանակի օրը հոկտեմբերի 10-ն է, իսկ նախօրոք նշել չի կարելի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Նիկիտա Սիմոնյանը, ով խոսեց հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկած միջոցառումների եւ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում տեղադրված հուշարձանի մասին:

Պարոն Սիմոնյան, Երեւանում արդեն սկսվել են «Արարատի» պատմական հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումները: Իսկ Դուք ե՞րբ եք ժամանելու Երեւան:

«Արարատի» հաղթանակի օրը հոկտեմբերի 10-ն է, իսկ նախօրոք նշել չի կարելի: Ես ձեզ հետո կհարցնեմ, թե ինչու են «Արարատի» պատվին հուշարձան կանգնեցրել Ագարակում, այլ ոչ Երեւանում: Ես Երեւան կժամանեմ ամսի 9-ին եւ կհեռանամ 11-ին:

Հայաստան – Բուլղարիա հանդիպմանը ներկա կգտնվե՞ք:

Ոչ, ես կմեկնեմ ցերեկը:

Հաջորդ օրն էլ Ձեր 87-ամյակն է: Չե՞ք ցանկանում այս անգամ ծննդյան տարեդարձը նշել Հայաստանում:

Այդ ժամանակ արդեն Մոսկվայում կլինեմ: Հեռախոսներս անջատված են լինելու: Ոչ մի շնորհավորանք չեմ ընդունի: Այդ օրն ինձ այնքան շատ մարդ է զանգահարում, որ 200 անգամ շնորհակալություն հայտնելը դժվար է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով