16:44  ,  3 հոկտեմբերի, 2013

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմը

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2014թ. Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հոկտեմբերի 3-ից 8-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ընտրական մրցաշարից առաջ հավաքականը կանցկացնի մարզական վերջին հավաքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Սամվել Հունանյան («Փյունիկ», Հայաստան), Արման Մելիքսեթյան («Արարատ», Հայաստան)։   

Պաշտպաններ. Համլետ Ասոյան («Փյունիկ», Հայաստան), Արմեն Մանուչարյան («Բանանց», Հայաստան), Էդգար Բաղումյան («Սպարտակ», Ռուսաստան), Անդրեյ Շախգելդյան («Սպարտակ», Ռուսաստան), Ռոբերտ Դարբինյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Սերոբ Գրիգորյան («Կռիլյա սովետով», Ռուսաստան), Հմայակ Բոյաջյան («Այնտրախտ Նորդերշտեդտ 03», Գերմանիա)։   

Կիսապաշտպաններ. Ալիկ Առաքելյան («Միկա», Հայաստան), Մհեր Սահակյան («Արարատ», Արարատ), Սարգիս Շահինյան («Բրագա», Պորտուգալիա), Դավիթ Գիզգիզյան («Ատրոմիտոս», Հունաստան), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Վլադիմիր Ուլուխանյան («Միկա», Հայաստան), Կարեն Հարությունյան («Բանանց», Հայաստան), Նարեկ Ասլանյան («Փյունիկ», Հայաստան) 

Հարձակվողներ. Արամ Մուրադյան («Շիրակ», Հայաստան), Վարդան Բակալյան («Փյունիկ», Հայաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով