10:22  ,  20 ապրիլի, 2012

Եվրո-2012. Ի՞նչ եկամուտ կստանա Ուկրաինան

Եվրո-2012-ի օրերին Ուկրաինա ժամանած ֆուտբոլասերները երկրում կթողնեն մինչեւ 1,5 միլիարդ դոլար: Այդ մասին Կիեւում հայտարարել է Բլեյզերի հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոն:

Փորձագետը նշել է, որ վիճակագրության համաձայն յուրաքանչյուր զբոսաշրջիկը Ուկրաինայում թողնում է մոտ 300 դոլար: Եվրո-2012-ի ընթացքում Ուկրաինա կժամանի մոտ 5 միլիոն զբոսաշրջիկ:

1,5 միլիարդը Ուկրաինայի տարեկան ՀՆԱ-ի 1-1,5 տոկոսն է:

Մեկ այլ վարկածով Ուկրաինա կժամանի միայն 1 միլիոն ֆուտբոլասեր, քանի որ Ռուսաստանի հանդիպումները տեղի են ունենալու Լեհաստանում: Իսկ Ուկրաինա են ժամանելու անգլիացի եւ գերմանացի ժլատ զբոսաշրջիկները եւ Ուկաինան կունենա ընդամենը 500 միլիոն դոլարի եկամուտ, գրում է segodnya.ua-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով