02:15  ,  20 փետրվարի, 2012

«ՊՍԺ»-ն ու «Մոնպելյեն» բաժանվեցին խաղաղությամբ

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Պարի Սեն Ժերմենը» սեփական խաղադաշտում ուժերը չափեց երկրորդ տեղում գտնվող «Մոնպելյեի» հետ:

Հանդիպումն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

24-րդ տուրից հետո «ՊՍԺ»-ն ունի 51, իսկ «Մոնպելյեն»՝ 50 միավոր:

Շարունակում է անհաջող հանդես գալ «Լիոնը», որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Բորդոյին»:

Ֆրանսիայի առաջնություն. 24-րդ տուր

«Սենտ Էտիեն» - «Ռեն»՝ 4:0
Մինյո, 24, Բատլես, 53, Սակո, 67, Գրադել, 78

«Բորդո» - «Լիոն»՝ 1:0
Գուֆրան, 41

«ՊՍԺ» -« Մոնպելյե»՝ 2:2
Ալեքս, 41, Օարո, 88 - Բելհանդա, 45, Ուտակա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում