19:22  ,  28 սեպտեմբերի, 2013

«Բորուսիա» - «Ֆրայբուրգ»՝ 5։0. Լեւանդովսկին՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը:

Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խփեցին 2-ական գնդակ, իսկ 44-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի հյուրերի պաշտպան Դիանյե Ֆալուն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, իսկ 61-րդ րոպեին խաղադաշատում իր տեղը զիջեց լեհ Յակուբ Բլաշչիկովսկուն։

Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Միակ գոլի հեղինակը դարձավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։

7-րդ տուրից հետո «Բորուսիան» եւ «Բավարիան» 19-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բորուսիա» - «Ֆրայբուրգ»՝ 5։0 

Մարկո Ռոյս, 35, 45 (11 մ), Ռոբերտ Լեւանդովսկի, 58, 70, Յակուբ Բլաշչիկովսկի, 79

Հեռացում՝ Դիանյե Ֆալու, 44 («Ֆրայբուրգ»)

 Բայեր» - «Հանովեր»՝ 2։0

Սիմոն Ռոլֆես, 23, Սիդնեյ Սեմ, 37

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 1։0

Թոմաս Մյուլեր, 63

«Հոֆֆենհայմ» - «Շալկե»՝ 3։3

Անտոնի Մոդեստ, 17, Ռոբերտո Ֆիրմինո, 48 (11 մ), Դավիդ Աբրահամ, 61 - Կեւին-Պրինց Բոատենգ, 3, Ժոել Մատիպ, 14, Մարկո Հեգեր, 40

«Հերտա» - «Մայնց»՝ 3։1

Սամի Ալագուի, 48, 73, Անիս Բեն Խատիրա - Նիկոլայ Մյուլեր, 8 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում